«Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող՝ Վլադիմիր Սոլովյովի «Москва. Кремль.Путин» հեղինակային հաղորդման ժամանակ սենսացիոն կադրեր են հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ դուրս եկել նույն վերելակից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց եւ բարգավաճում:
2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը հյուսիսային շրջաններում, 5-6-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
Հարություն Կբեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն վիճակագրական տվյալները մոնիպուլիացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մոնիպուլացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների.
Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կհանդիպի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Այսօր հասարակական, քաղաքական շրջանակներում ու հարթակներում, յուրաքանչյուր ընտանիքում քննարկվող հիմնական խնդիրը ԱԺ-ի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն է։
Թուրքիան շարունակում է խրախուսել սեփական ռազմարդյութնաբերությունը և այդ ուղղությամբ լուրջ քայլեր կատարում:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով:
«Ռոբերտ Քոչարյանը նորից ուզում է ասպարեզ գալ, բայց դա անհնար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի Թամազյանի ջերմոցներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ես չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացն այն փուլում է, որ հնարավոր կլինի լրջորեն լուծել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝անդրադառնալով Դուշանբեում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը ու դրա ազդեցությանը հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա էլ ասում են` սպասենք ժողովրդի էյֆորիկ տրամադրություններն անցնեն: Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է, և արտահերթ ընտրությունների հանրային պահանջը պայմանավորված է ոչ թե հուզական տրամադրություններով, այլ` պահանջատիրությամբ և խոստացված փոփոխությունները վերջապես ստանալու ցանկությամբ:
«Իմ թիմակիցներն ինձ ասում են, որ հրաժարական տամ՝ իմ տան պատերին ու անցած ճանապարհին կգրեն «դավաճան», այս պայմաններում կարո՞ղ եմ հրաժարական տալ, ինչո՞ւ հրաժարական տամ, երբ համայնքում մեծ աշխատանք եմ կատարել»,- ընդգծեց Ռ. Անդրեասյանը:
ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, շուրջ 4 ամիս անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետ կորելու գործով հարցաքննվել են որոնողական աշխատանքների ընթացքում երեխային տեսնելու վերաբերյալ ահազանգողները:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը անկախության հանրաքվեի անցկացման առաջին տարեդարձի օրը սխալ է համարել անկախության հռչակումը կասեցնելու իր որոշումը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկայում սպասվող բարեփոխումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տնտեսությունը, բիզնեսը լինելու են շունչը պահած վիճակում մինչև ինչ-որ միջնաժամկետ հեռանկար ստանա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու` մասնակցելու «Ղարաբաղ»-ի դեմ խաղին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տրամաբանությունը դնել երկրի տնտեսության վերափոխման հիմքում:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշի 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:
Ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջեւ, եւ ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի կարեւոր խնդրի մասին, ինչպիսին քաղցկեղն է եւ մասնավորապես՝ մանկական քաղցկեղը:
«ՀՀԿ-ականները կոմպրոմիսի գնալու ցանկցություն այս պահին չունեն, բարդություններ կլինեն նաև ԲՀԿ-ի հետ։ Բայց եթե կա քաղաքական կամք և հասարակական աջակցություն, ինչ-որ եղանակով դա կստացվի, և հավանականությունը մեծ է, որ մինչև տարեվերջ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշեց քաղաքագետը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հաջորդ խաղի տոմսերն արդեն վաճառքում են:
Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչութւան օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:
7 տարվա ազատազրկման դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանից պահանջում են արդարացնել նրան։
Սեպտեմբերի 30-ին, ժամը 06.30-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ալագյազ-Արթիկ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 70-ամյա Շամիր Մուրադյանին, որը տեղում մահացել է:
DISQO-ն ՏՏ ոլորտի ամերիկյան առաջատար ընկերություն է, որը, ստանալով 13.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, նոր մասնաճյուղ է հիմնում Հայաստանում: Այն աշխարհում առաջատարն է սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում: