Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2019թ. պետական բյուջեի այս պահին առկա նախագիծը համարում է իներցիոն, որովհետև նախագիծը ձևավորել են նախկինից եկած իներցիայի տրամաբանության շրջանակներում:
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը կգլխավորի Աբրահամ Խաշմանյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման նոր ծրագրի մանրամասները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:
Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երկուսն անհայտ կորած են համարվում Ճապոնիայում մոլեգնող «Տրամի» թայֆունի պատճառով, որը թվով 24-րդն է այս տարի:
150 հազար դրամ՝ որպես երկրորդ երեխայի ծննդյան նպաստ:
Իրանը չի բացառում զուգահեռ SWIFT համակարգի ստեղծման հնարավորությունը ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար:
Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրի օրվան ներկա չգտնվելու մասին ասել է, այն ինչ ասել է, իսկ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ասածի մասով հարցրեք իրեն. Tert.am-ի հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան հարցի, թե Միրզոյանն ու Փաշինյանը նույն հարցի վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ ու մեկնաբանություններ էին տվել:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Սեպտեմբերի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի բյուրոյի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հայտը:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի և Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի միջև որևէ միջադեպ տեղի չի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, հերքելով լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները:
Հայկական ընկերությունները հրավիրվում են «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին: Միջոցառումը բաղկացած է 2 մասից՝ ցուցահանդես և համաժողով։
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարում է նոր առաջարկի մեկնարկի մասին:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու երեք բանտերից շուրջ 1200 դատապարտյալ է փախել այդ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Մատչելի բնակարան երիտասարդ» ընտանիքներին ծրագրի շարունակության նոր փուլի վերաբերյալ կառավարության որոշման մանրամասներն ու կարևոր առանձնահատկությունները:
Նորագավիթի մաքսատան դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ավտովարորդները` պնդելով, որ հաշիվ-ապրանքագիրների հետ կապված երկակի ստանդարտներ են կիրառվում: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:
Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու եւ դրանց արդյունքները Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը Երևանի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի անխաթար վիճակը պահպանելու և փլուզման կանխման լուծումների վերաբերյալ բանավոր քննարկումներ է ունեցել կառուցապատողի ներկայացուցչի և «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 69-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի զինված ուժերի վերջին գործողությունները պաղեստինցիների դեմ։
Շևչենկոյի անվան թ. 42 դպրոցի ուսուցիչները դասադուլ են անում:
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:
Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որն օրենսդրորեն սահմանում Է կանոն, ըստ որի այս նահանգում գրանցված հանրային կորպորացիաների տնօրենների խորհրդում պետք է լինեն կանայք:
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Կատալոնիայի անկախության շուրջ 400 կողմնակիցներ հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան փակել են ուղիները Ժիրոնա քաղաքի երկաթուղային կայարանում:
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ և առգրավումներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» և աշնանացանի սուբսիդավորման ծրագրերին:
Պեկինի շուրջ 150 հազար բնակիչներ ու հյուրեր են հոկտեմբերի 1-ի առավոտյան հավաքվել Տյանանմեն կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու ՉԺՀ-ի կազմավորման 69-րդ տարեդարձի առթիվ դրոշի բարձրացման արարողությանը։
Արթուր Գևորգյանը դիմել է ոստիկանություն, այնտեղից ասել են, թե կփորձեն համայնքապետարանի բնականոն աշխատանքն ապահովել, սակայն, մինչև այժմ դեռ ոչ մի քայլ չի արվել: