Բաժիններ՝

Ֆուտբոլի հավաքականի խաղի տոմսերն արդեն վաճառքում են փոփոխված գնացուցակով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հաջորդ խաղի տոմսերն արդեն վաճառքում են:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 1-ից: Հանդիպումների սկիզբը՝ ժամը 20:00-ին:

Տոմսերը կարելի է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ:

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:

Հաշվի առնելով Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումերի նկատմամբ ահռելի հետաքրքրությունը եւ տոմսերի աննախադեպ ցածր գները՝ ՀՖՖ-ն խնդրում է ֆուտբոլասերներին տոմսերը ձեռք բերել վաղօրոք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս