Բաժիններ՝

Փաշինյանն առաջարկում է տնտեսության վերափոխման հիմքում դնել թավշյա հեղափոխության տրամաբանությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայաստանում տեղի ունեցած  թավշյա հեղափոխության տրամաբանությունը դնել երկրի տնտեսության վերափոխման հիմքում:

«Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հեղափոխությունն արել է ոչ թե քաղաքական առաջնորդների թիմը, այլ արել են մարդիկ, ժողովուրդը: «Մեր դերակատարումն այն էր, որ մենք ստեղծենք, հնարավորություն, ստեղծենք, հարթակ, ստեղծենք դաշտ, հրապարակ, որտեղ դուք հնարավորություն կունենաք այդ հեղափոխությունն անելու: Նույն տրամաբանությունը մենք տեսնում ենք տնտեսության մեջ:

Մենք պետք է ստեղծենք պայմաններ՝ արդար հարկային համակարգ, տնտեսական մրցակցության պայմաններ, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր ընդունակությունների և տաղանդի սահմաններում իրականացնել տնտեսական գործունեություն»,- ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ շատ կարևոր է նաև մտածել ոչ միայն հասանելիության,  այլ նաև գնի առումով ֆինանսավորման, վարկավորման մատչելի միջոցներ գեներացնելու և դեպի բիզնես ներարկելու մասին: «Ահա այս մեխանիզմներով մենք պատկերացնում ենք մեր տնտեսության հետագա զարգացումը: Իհարկե, նախկինում ես ներկայացրել եմ տնտեսության առաջընթացի մասին իմ պատկերացումը: Ահա այս բարեփոխումներին զուգընթաց, նաև քաղաքական կայունություն ապահովելով, պետք է կարողանանք ներգրավել ներդրողների, որպեսզի մեր տնտեսությանը հնարավոր լինի նոր թափ հաղորդել»,- մանրամասնեց վարչապետը:

Երկու կարեւոր որոշում:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 1. Oktober 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս