Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը նախատեսում է էականորեն նվազեցնել ծառայողական ավտոմեքենաների թիվը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկայում սպասվող բարեփոխումները:

«Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է Հայաստանում էականորեն կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը, մեծացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:

«Գիտեք, որ եզրափակիչ փուլ է մտնում Հարկային օրենսգրքի վերաբերյալ մեր բարեփոխումների փաթեթը: Շատ լուրջ բարեփոխումներ ենք նախապատրաստում ոստիկանության համակարգում, ճանապարհային երթևեկության կանոնների կարգավորման ասպարեզում և ընդհանրապես բոլոր ասպարեզներում»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս