
«Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է». Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա էլ ասում են` սպասենք ժողովրդի էյֆորիկ տրամադրություններն անցնեն: Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է, և արտահերթ ընտրությունների հանրային պահանջը պայմանավորված է ոչ թե հուզական տրամադրություններով, այլ` պահանջատիրությամբ և խոստացված փոփոխությունները վերջապես ստանալու ցանկությամբ:
Պահանջատիրությունը չի կարող ժամանակի ընթացքում քչանալ կամ անկարևոր դառնալ, և որքան շատ է լինելու դիմադրությունը և նմանատիպ պատճառաբանությունները, թե ինչու պետք է հետաձգվեն արտահերթ ընտրությունները, այնքան պահանջատիրությունը դառնալու է ավելի անկոտրուն ու հաստատակամ:
Ասեմ նաև, որ շատ վիրավորական է իրադարձություններից ամիսներ անց քաղաքացիների ցանկությունները բնութագրել որպես էյֆորիկ և կասկածի տակ դնել քաղաքացիների` գիտակցված ու հավասարակշռված ընտրություն կատարելու կարողությունը»:
Հիմա էլ ասում են` սպասենք ժողովրդի էյֆորիկ տրամադրություններն անցնեն: Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է, և…
Gepostet von Lena Nazaryan am Montag, 1. Oktober 2018