Բջնի գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 09:05-ին տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը շարունակում է հերթապահությունը Բջնի գյուղի մոտակա անտառում:
***
Սեպտեմբեր 27-ին, ժամը 11:46-ին տեղեկություն է հաղորդվել, որ նկատվել են հրդեհի նոր օջախներ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին:
Սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ):
***
Սեպտեմբեր 26-ին, ժամը 11:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա անտառում:
Ժամը 11:13-ին կապ է հաստատվել Արզականի անտառտնտեսության անտառապետի հետ, ով հայտնել է, որ հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա. հրդեհը վերահսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից:
Ժամը 11:16-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհը տարածվել է, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում 19 հրշեջ-փրկարար և Արզականի անտառտնտեսության 14 աշխատակից իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին: Այրվել են 10 հա բուսածածկույթ և 2 հա անտառածածկ տարածք:
Ժամը 22:20-ից սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ):