Բաժիններ՝

«Ի գիտություն վիճակագրական տվյալները մոնիպուլիացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի»

Հարություն Կբեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն վիճակագրական տվյալները մոնիպուլիացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մոնիպուլացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների.

2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի դրությամբ կազմել 2 տրլն 731 մլրդ դրամ (կուտակված տոկոսները ներառված չեն):

2017 թվականի ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների գծով ավանդատուների տոկոսային եկամուտները կազմել են 125 մլրդ դրամ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում՝ 78 մլրդ դրամ):

Ներդրված ավանդների դիմաց գոյացած տոկոսային եկամուտները ավանդատուները հիմնականում բանկերից կանխիկացնում են:

Ֆիզիկական անձ ավանդատուների գծով տոկոսային եկամուտները 2017 թվականին կազմել են 86 մլրդ դրամ, որի գծով վճարվել է 8.6 մլրդ դրամ եկամտահարկ (2018 թվականի ութ ամիսների ընթացքում` 56 մլրդ դրամ, իսկ վճարված եկամտահարկը՝ 5.6 մլրդ դրամ):

Իսկ ինչ վերաբերվում է արտարժույթի վաճառքին, ապա տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներն անգամ գիտեն, որ ինտերվենցիաների մասին տեղեկատվությունը արտացոլված է լինում ՀՀ ԿԲ պաշտոնական հաշվետվությունում, որի համաձայն՝ անցնող տարվա և նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն արտարժույթ զուտով ոչ թե վաճառել է, այլ հակառակը գնել է:

2016 թվականին 29.3 մլն ԱՄՆ դոլար:
2017 թվականին 100.6 մլն ԱՄՆ դոլար:
2018 թվականի 9-ը ամիսների ընթացքում 44 մլն ԱՄՆ դոլար»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս