Դատավորի պաշտպանները պահանջում են արդարացնել նրան. «Ա1+»
7 տարվա ազատազրկման դատապարտված դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանից պահանջում են արդարացնել նրան։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ պաշտպանները պահանջում են մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` ճանաչելով ու հռչակելով Իշխան Բարսեղյանի անմեղությունը ՀՀ քր.օր.311 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում։
Ինչպես նաեւ վերացնել Իշխան Բարսեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը նրան մեղավոր ճանաչեց կաշառք վերցնելու մեջ։ Իշխան Բարսեղյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ։ Դատավորը որոշեց այդ 1000 դոլարը փոխանցել ԱԱԾ-ին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: