Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունները որևէ կերպ չեն խանգարում Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին:
Մի խումբ գիտնականներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակների 29 դափնեկիրներ եւ Ֆիլդսյան մեդալներով պարգեւատրված վեց մաթեմատիկոսներ, բաց նամակ են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ զրույցում դրական արտահայտվեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի մասին:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հեսպելը Թուրքիայում է և մասնակցելու է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի Հյուպատոսությունում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հետաքննությանը:
Մոսկվայում նոյեմբերի 1-ին կոնսուլտացիաներ կանցկացվեն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ:
ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերական հզորությունների կոոպերացիան թույլ կտա Հայաստանին վերականգնել բարդ սարքավորումների և հաշվարկային տեխնիկայի արտադրության առաջատարի իր դիրքերը, որոնք կային դեռ ԽՍՀՄ տարիներին:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է երկրի դպրոցներում աշակերտական երդումը վերականգնելու վերաբերյալ որոշումը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ տնից կատարվել է գողություն:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Մարգար Եսայանը «Akşam» թերթի սյունակում անդրադարձել է Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանությանը:
Ստամբուլի Քադըքյոյ շրջանում բանտից փախուստի դիմած հանցագործը 11 անցորդի է դանակահարել:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանի ավտոմոբիլային գործարանի («ԵրԱԶ» գործարան) մոտակայքում կայանած ավտոմեքենայի գազի խողովակը վնասվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն արդեն քննարկում անցկացրել է վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին առանձին երկկողմ հանդիպում կանցկացնեն Ստամբուլում Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովի շրջանակում:
ԵԱՏՄ հիմնական պահանջներից մեկը երկրների ջանքերի մեկտեղումն է, ինչն արդյունավետ է բոլորի համար, քանզի թույլ է տալիս բոլորին կմիավորվել և ներդնել իրենց ջանքերը նորարարությունների և նոր մշակումների մեջ:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:
Ժամանակակից աշխարհը ոչ միայն արագ փոփոխվում է, այլև օրեցօր դառնում է ավելի փոքր, որովհետև խորանում են հարաբերությունները, փոխազդեցությունները:
2018թ. հոկտեմբերի 19-ին Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) կողմից Արդշինբանիկին հատկացվել է 15 մլն ԱՄՆ դոլար գումարով վարկ, որը նպատակաուղղված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:
ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը ՍԴ-ում խորը վերափոխումների անհրաժեշտություն է տեսնում: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր թեկնածության քննարկման ժամանակ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 30860 դիմում և գրություն, որոնցից 1139-ը եղել են քաղաքացիների դիմումներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է միջին դասի ամերիկացիների համար հարկերը նվազեցնել 10 տոկոսով:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների նոր ղեկավարներ է նշանակել:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որչոշմամբ Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ:
Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովն այն կարծիքին է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումն առաջնահերթություն է դարձել ինչպես երկրների կառավարությունների, այնպես էլ բիզնես հանրության համար:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած:
Բրյուսելն առաջարկում է հանել ամենավիճելի ձեւակերպումը Brexit-ի մասին համաձայնագրի նախագծից, որը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի սահմանին՝ փորձելով փակուղուց հանել Լոնդոնի հետ բանակցությունները:
ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ինքը դեսպան է նշանակվելու եվրոպական երկրներից մեկում:
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալու համար անհրաժեշտ 27 ստորագրությունն արդեն հավաքվել է: Ստորագրահավաքն իրականացնողներից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ն չի միացել ստորագրահավաքին, քանի որ ԸՕ վերաբերյալ նրանց 3 սկզբունքային առաջարկները չեն ընդունվել, սակայն վստահեցրել են, որ արատահերթ նիստի ժամանակ կողմ կքվեարկեն նախագծին:
Սաուդցի սպանված լրագրող Ջամալ Հաշքաջիի հարսնացուն՝ Հատիցե Չենգիզը, Twitter-ում հետմահու ուղերձ է հրապարակել իր սիրեցյալին:
«Մեր երկիրը կառավարում է «գողական երազանքը»: