
Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ-ում նոր թվային և տեխնոլոգիական լուծումները ներկայացնելու համար բորսայի ձևավորման անհրաժեշտություն է տեսնում

ԵԱՏՄ հիմնական պահանջներից մեկը երկրների ջանքերի մեկտեղումն է, ինչն արդյունավետ է բոլորի համար, քանզի թույլ է տալիս բոլորին կմիավորվել և ներդնել իրենց ջանքերը նորարարությունների և նոր մշակումների մեջ:
«Եվրասիական շաբաթ 2018» համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ երկրները պետք է համապատասխան բորսա ձևավորեն, որտեղ կներկայացնեն նոր թվային և տեխնոլոգիական լուծումները, և այն պետք է գործի կոմերցիոն հիմունքներով:
«Այս պոտենցիալ միջնորդությունը չպետք է չպետք է ազդի ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի վրա: Մենք պետք է ունենանք օրենսդրություն, որի միջոցով կպաշտպանենք մտավոր սեփականության իրավունքը: Անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ, համաձայն որի կներդաշնակեցնենք օրենսդրությունները` մասնավորապես մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ»,- նշեց նա:
Մհեր Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ որքան շատ լինի ստանդարտացում ու որքան քիչ հնարավոր խոչընդոտները, որքան շատ բիզնեսը տրամադրված լինի զարգացման ուղղությամբ, այնքան ԵԱՏՄ երկրները կունենան ավելի մեծ տեխնոլոգիական առաջընթաց:
«Մենք ունենք օրենսդրությունների ներդաշնակեցման խնդիր, որովհետև ազգային մակարդակով իրականացվող նախաձեռնություններն առանց ուժերի միասնականացման կընթանան շատ ավելի բարդ և երկար»,- հավելեց նա: