Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 15 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր
2018թ. հոկտեմբերի 19-ին Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) կողմից Արդշինբանիկին հատկացվել է 15 մլն ԱՄՆ դոլար գումարով վարկ, որը նպատակաուղղված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը: Վարկային միջոցները տրամադրվել են 5 տարի ժամկետով, որը հնարավորություն կընձեռի Արդշինբանկին իրականացնելու միջնաժամկետ վարկավորում` բավարարելով փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական եւ շրջանառու միջոցների համալրման կարիքները: Ակնկալվում է, որ այս ներգրվումը հնարավորություն կտա վարկավորելու շուրջ 100 ՓՄՁ-ների` նպաստելով մոտ 3600 աշխատատեղերի ապահովմանը Հայաստանի ողջ տարածքում:
Որպես զարգացմանը միտված կառույց, առաջատար հայկական Բանկ և մեր վաղեմի գործընկեր հանդիսացող Արդշինբանկի վարկավորմամբ ՝ մենք ուրախ ենք նպաստել ՓՄՁ վարկավորման ընդլայնմանը, լավագույնս բավարարելու Հայաստանյան գործարարների արագ աճող ֆինանսավորման կարիքները՝ համահունչ լինելով ազգային տնտեսական քաղաքականության գերակայություններին,-ասել է ՍԱԶԲ-ի նախագահ Դմիտրի Պանկինը:
Մենք խորապես համոզված ենք, որ այս շարունակական համագործակցությունը կլինի փոխշահավետ: Այս միջոցները թույլ կտան մեզ ընդլայնել ՓՄՁ հատվածի վարկավորումը, ապահովելով նրանց համար վարկային միջոցների հասանելիություն, որը հնարավորություն կստեղծի փոքր բիզնեսին ձեռք բերելու՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ կապիտալ: Սույն վարկավորումը ընձեռում է հավելյալ ֆինանսավորուման հնարավորություն մրցունակ պայմաններով՝ օգնելով բարելավել մեր ներդրումային միջավայրը եւ օգտակար լինել մեր հաճախորդներին,- ասաց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
ՍԱԶԲ-ի և Արդշինինբանկի միջև համագործակցության սկիզբը դրվել է դեռևս 2012 թվականին: Բանկը ՍԱԶԲ-ի կողմից արդեն ներգրավել է ընդհանուր 28 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ՝ մեկ բնակարանային ֆինանսավորման և երկու ՓՄՁ վարկավորման ծրագրերի իրականացման նպատակով:
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը և ունի լայն մասնաճյուղային ցանց (63 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: Բանկի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հայաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից: Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: ՍԱԶԲ-ը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածի նախագծերի իրականացման համար տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպես նաև իրականացնելով ներդրումներ կապիտալում և առևտրի ֆինանսավորում: Բանկի կապիտալը կազմում է 3.45 միլիարդ եվրո: ՍԱԶԲ-ը Ստանդարտ և Փուրզ ընկերության կողմից ստացել է երկարաժամկետ A- և Մուդիզ ընկերության կողմից A2, վարկանիշը: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.bstdb.org: