Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին եւ նրա գործընկերներին:
Միջազգային օլիմպիական կոմիտեն մերժել է Թուրքիայի հայտը` 2026 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար:
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության եզրակացության համաձայն, հայտնաբերված զանգվածը «կոկաին» տեսակի թմրանյութ է։ Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ամերիկացի թոփ-մոդել Էմիլի Ռատակովսկին հայտնվել է այն 302 ցուցարարների թվում, որոնց ձերբակալել են ԱՄՆ-ի Գերագույն դատավորի պաշտոնում Բրետ Քավանոյի նշանակման դեմ հանրահավաքին մասնացելու համար:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանի խոսքով՝ պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի միջոցով ցրի խորհրդարանը, ճիշտ ճանապարհը հանրաքվեն է, որի միջոցով էլ ժողովուրդը կորոշի՝ լուծարե՞լ խորհրդարանը, թե՞ ոչ։
Մոսկվան եւ Նյու Դելին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագիր են կնքել:
Բեռլինի Շառլոտենբուգրի շրջանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, տուժել է առնվազն հինգ հոգի:
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գրոզնու բնակիչներին շնորհավորել է քաղաքի 200-ամյակի առթիվ եւ նշել, որ Գրոզնին ներկայում վերածվում է հարմարավետ, դինամիկորեն ապագային միտված քաղաքի:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այն կարծիքին է, որ արտահերթ ընտրություններն օդ ու ջրի նման անհրաժեշտ են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ասաց, որ, եթե չկանոնակարգվի այն, ինչ եղավ այս 3-4 ամսվա ընթացքում, կարող է ունենալ լուրջ հետևանքներ ոչ միայն հեղափոխության ապագայի համար, այլև հանրապետության հետագա զարգացման և քաղաքականության համար։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ցույց է տալիս, որ չնայած քաղաքական փոփոխություններին, կայունությունը պահպանվել է, պետական համակարգը գործել է անխափան:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող ակումբներից մեկում կատարված գողության բոլոր հանգամանքները։
Վերջերս ձևավորված «Սասնա ծռեր» կուսակցությունը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Կուսակցության հիմնադիրների կարծիքով՝ այդ ընտրություներով Հայաստանի ներքին քաղաքական դաշտը կվերաֆորմատավորվի։
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի։
Սերբիան կպահպանի Ռուսաստանի հետ սերտ կապերը՝ Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցման դեպքում:
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ իրազեկելով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին մայրաքաղաքի որոշ փողոցներում կայանման արգելման և երթևեկության սահմանափակման մասին:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Քաղաքագետ Աղասի Ենոսյանը tert.am-ում գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն գնով Ազգային Ժողովը շուտափույթ լուծարել և անցկացնել արտահերթ ընտրությունները դեկտեմբերին։ Դրա համար նա ձեռնարկել էր բանակցություններ քաղաքական ուժերի հետ, սակայն միաժամանակ ենթադրում էր հրապարակը լցնել ԱԺ նիստերի դահլիճ և խոչընդոտել նիստերը և դրանով հասնել լուծարման։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, 2018 թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Երևան քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի ծրագրային միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգ պահպանելու և հասարակական անվտանգության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը շուրջօրյա ռեժիմով գործելու է հոկտեմբերի 6-ից 13-ը:
Այսօր Հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համացանցում քննարկվում են ՀՀ Ազգային ժողովն արձակելու տարբերակներ: Դրանցից մեկը, որի հետ կապված լրագրողները հետաքրքրություն են ցուցաբերել, փոքրամասնություն կազմող պատգամավորների մանդատները վայր դնելու տարբերակն է:
Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ու պորտուգալական «Էշտորիլի» ակումբի հարձակվող Ռենատ Դադաշովը ադրբեջանական «Azerisport» լրատվական կայքի հետ խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Instagram-ում հավանելու մասին։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքիով ավարտեց ելույթները 43-րդ Օլիմպիադայում:
Մոսկվայի մարզում ՄիԳ-29 կործանիչ է աղետի ենթարկվել:
Երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը հայ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան գիշերը գրել է «Մեր Շառլ» ստեղծագործությունը և այն նվիրել Ազնավուրի հիշատակին:
«Ես երբեք ու երբեք չեմ մտածել, որ որևէ կուսակցություն երկակի խաղ է խաղում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն երկակի՞ խաղ է խաղում` դատելով Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից:
Այս րոպեներին Փարիզում տեղի է ունենում ֆրանսիական շանսոնի մեծ վարպետի, մեր ժամանակների մեծագույն հայի՝ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հոգեհանգիստը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողության ընթացքում հանդես եկավ ելույթով:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթից վերջանականապես պարզ չդարձավ՝ ԲՀԿ-ն կո՞ղմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, թե՞ ոչ:
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնի համար իրականացված լսումների արդյունքում առաջադրված հինգ թեկնածուներից ընտրվել են երկուսը` Կարեն Ներսիսյանը և Սուրեն Շահվերդյանը: