Մերձմոսկվայում ՄիԳ-29 կործանիչ է աղետի ենթարկվել

Մոսկվայի մարզում ՄիԳ-29 կործանիչ է աղետի ենթարկվել: Այդ մասի ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր: «ՄիԳ-29 կործանիչը, որը պատկանում էր Գրոմովի անվան թռիչքային-հետազոտական ինստիտուտին, վթարի է ենթարկվել Մերձմոսկվայում»,-ասել է աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ օդաչուները կատապուլտվել են: «Երկու օդաչուներն էլ կատապուլտվել են»,-ասել է աղբյուրը: Նա ճշտել է, որ ՄիԳ-29-ն ընկել է բնակավայրերից դուրս գտնվող տեղանքում: Նախնական տվյալներով՝ գետնի վրա զոհեր ու ավերածություններ չկան, կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031