
Հոկտեմբերի 6-ից հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի նվազում

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով, 8-9-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.40C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.10C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.10C