«Խորհրդարանը լուծարելու ճիշտ ճանապարհը հանրաքվեն է». Ժիրայր Սէֆիլյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանի խոսքով՝ պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի միջոցով ցրի խորհրդարանը, ճիշտ ճանապարհը հանրաքվեն է, որի միջոցով էլ ժողովուրդը կորոշի՝ լուծարե՞լ խորհրդարանը, թե՞ ոչ։

«Մենք՝ որպես քաղաքական ուժ, ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլը հրաժարվի այդ մարտավարությունից։ Միևնույն ժամանակ, որոնք սպասում են այդ պահին և ինչ-որ մտադրություններ ունեն այն օգտագործելու և նոր ցնցումներ առաջացնելու մեր երկրում, մեր ժողովրդի հետ միասին ամբողջական նեցուկ ենք կանգնած Փաշինյանի թիկունքին, և որևէ մեկը չի կարող այդ դիրքերը սասանել»,- նշեց Ժ. Սէֆիլյանը։

Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի հրաժարականի հետ կապված մտահոգություններին, Ժիրայր Սէֆիլյանը նկատեց, որ չի ցանկանում, որ հայ ժողովուրդը հայտնվի նոր ալեկոծվող հոգեվիճակում, քանի որ երկիրը լարված վիճակում է, իսկ հեղափոխությունն էլ դեռևս իր հանգրվանին չի հասել։

«Բայց այս ամենից, կարծում եմ՝ վարչապետի հրաժարականից հետո ինչ-որ շրջանակներ կփորձեն օգտվել, բայց նման փորձ անողները հաջողության չեն հասնի, քանի որ Հայաստանում ռևանշի վտանգ այլևս չկա, այս իմաստով մտավախություն չունենք»,- շեշտեց Ժ. Սէֆիլյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս