Բաժիններ՝

Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

«Այսօր Հայկական երկու հանրապետությունների ԶՈւ-երի համագործակցության շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։

ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈւ երի ԳՇ պետը Արցախի հանրապետության Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել է հրամանատարական կազմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների ԶՈւ երի համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով։

Նախարար Տոնոյանը հրամանատարությանը հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը։ Խաղաղ կարգավորմանն ուղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը հայկական ԶՈւ-երը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ»։

https://www.facebook.com/arcrun/posts/1942088952493370

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031