Բաժիններ՝

Ռուսաստանը և Հնդկաստանը Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագիր են կնքել

Մոսկվան եւ Նյու Դելին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագիր են կնքել: «Այո: (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի) այցի ընթացքում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ստորագրվել է արդյոք փաստաթուղթ Ս-400-ի մատակարարումների մասին։

ՌԴ-ի եւ Հնդկաստանի ղեկավարների՝ մամուլի համար համատեղ հայտարարությունից հետո Պեսկովը լրագրողներին հավաստել է, որ «ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ»: Ինչպես ավելի վաղ լրագրողների հետ կայացած զրույցում նշել է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, գործարքի արդյունքում «Հնդկաստանը կստանա հակաօդային պաշտպանության արդի համալիր, որն իր բնութագրերով գերազանցում է մյուս երկրների համանման համալիրաները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031