
Էմիլի Ռատակովսկիին ձերբակալել են

Ամերիկացի թոփ-մոդել Էմիլի Ռատակովսկին հայտնվել է այն 302 ցուցարարների թվում, որոնց ձերբակալել են ԱՄՆ-ի Գերագույն դատավորի պաշտոնում Բրետ Քավանոյի նշանակման դեմ հանրահավաքին մասնացելու համար:
Այս մասին նա հայտնել է իր Twitter-օգտահաշվում։«Այսօր ինձ ձերբակալեցին Բրետ Քավանոյի, այն մարդու դեմ ակցիայի ժամանակ, որին բազմիցս մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Տղամարդը, որը ցավ է պատճառել այդքան կանանց, չպետք է իշխանության գլուխ կանգնի»,- նշել է մոդելը գրառման մեջ: Ռատակովսկիի հետ ձերբակալել են նաեւ դերասանուհի Էմի Շումերին:
Սոցցանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ ոստիկանության աշխատակիցը Շումերին հարցնում է, թե նա ցանկանում Է արդոք, որ իրեն ձերբակալեն, եւ դերասանոուհին պատասխանում է. «Այո՛»: BBC News-ը նշում է, որ ցույցի ժամանակ բոլոր ձերբակալվածները կանայք են: