«Ես չեմ կարծում, որ դեկտեմբերին ընտրություն կլինի, որ հիմա մտածեմ՝ կմասնակցենք, թե չենք մասնակցի». Գալուստ Սահակյան

«Ես երբեք ու երբեք չեմ մտածել, որ որևէ կուսակցություն երկակի խաղ է խաղում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն երկակի՞ խաղ է խաղում` դատելով Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից:

Ըստ նրա՝ համատեղ վարչապետ առաջադրելու հնարավորության մասին ինքը չգիտի:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերից լուրջ գործընթացներ են ծավալվելու երկրում, Գ.Սահակյանը պատասխանեց. «Մեզանից որևէ գործընթաց Հայաստանում չի սկսվելու, եթե աղմկոտ իրավիճակ ստեղծվի հանրապետությունում»:

Գ.Սահակյանի խոսքով՝ իրենք կարողացել են ապահովել ՀՀ անկախությունը, երկրի զարգացումը և վերցրել են Ղարաբաղը. «Ժողովուրդը, բնականաբար, և՛ այսօր լավ չի ապրելու, և՛ վաղը լավ չի ապրելու, որովհետև շրջափակված պետություն ենք այսօր»:

168.am-ի հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին կայանալու դեպքում ՀՀԿ-ն կմասնակցի՞, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դեկտեմբերին ընտրություն կլինի, որ հիմա մտածեմ՝ կմասնակցենք, թե չենք մասնակցի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031