Բաժիններ՝

Սերբիայի հնարավոր ինտեգրումը ԵՄ-ին չի անդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա. Վուչիչ

Սերբիան կպահպանի Ռուսաստանի հետ սերտ կապերը՝ Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցման դեպքում: Համապատասխան հայտարարությունն արել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը հոկտեմբերի 5-ին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես չեմ կարծում, թե (ԵՄ-ին ինտեգրացումը) բացառում է մեր բարեկամությունը եւ կայուն հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- նշել է նա՝ հավելեով, որ Բելգրադը «միշտ կպահպանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Վուչիչը հույս է հայտնել, որ Սերբիան «բավականաչափ ուժեղ կլինի, որպեսզի (Եվրամիության կազմի մեջ մտնող) պետությունները նկատի առնեն եւ հարգեն հարաբերությունները Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ»: Ներկայում Սերբիան, Ալբանիայի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի եւ Թուրքիայի հետ մեկտեղ Եվրամիության անդամակցման պաշտոնական թեկնածու երկիր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031