Բաժիններ՝

Բեռլինում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

Բեռլինի Շառլոտենբուգրի շրջանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, տուժել է առնվազն հինգ հոգի: Այդ մասին հայտնել է քաղաքային հրշեջ ծառայությունը:

«Ճանապարհատրանսպորտային պատահար Շառլոտենբուրգում: Մարդատար ավտոմեքենան չպարզված պատճառներով վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց եւ շենքի մեջ մխրճվել Helmholzstraշe փողոցում: Տուժել է առնվազն հինգ մարդ»,-հաղորդվում է Բեռլինի հրշեջ ծառայության Twitter-ում:

Նշվում է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը փոխադրամիջոցից դուրս է բերվել արտակարգ ծառայությունների աշխատակիցների կողմից: Տուժածներին շտապ բուժօգնություն է ցուցաբերվել:

Նրանց տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Բեռլինում ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել: «Տեղում մեր գործընկերների նախնական տվյալներով՝ վարորդն առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել»,-հայտնել է Բեռլինի ոստիկանությունը Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս