Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից իրականացրած հատուկ հետազոտության արդյունքում հինգերորդ տարին անընդմեջ արժանացել է 2018 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:
2018 թ. հոկտեմբերի 4-ի ՀՀ Նախագահի ՆՀ-433-Ա հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Ֆելիքս Ցոլակյանը։
Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգեւատրման արարողություն:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովայի հետ:
Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը դատավոր Աիդա Դավթյանը հետ է վերադարձրել։
«Արար» հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի նախագահ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ընկերներիս հեղափոխական թեևը սկսել էր Հեղափոխություն 2.0-ի գաղափարական նախապատրաստությունը, «Կարթագենը պետք է կործանվի» ընդհանուր փիլիսոփայական թեզից մինչև «Պատգամավորներին կշպրտենք աղբամանները» կոնկրետ սպառնալիքներով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողության ընթացքում:
Իսրայելի ոստիկանությունը հոկտեմբերի 5-ի առավոտյան սկսել է վարչապետ Բենիամին Նաթանյահուի հերթական հարցաքննությունը կաշառակերության եւ վստահության չարաշահման հետաքննության շրջանակներում:
«Որևէ նահանջ, առաջ քայլեր, տենց բաներ չկան: Ինչ ասում ենք, ասում ենք: Քաղաքականությունը դինամիկ գործընթաց է, այսօր որևէ գրավոր փաստաթուղթ չկա, ասել ենք, որ բանակցությունները շարունակվում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարոեց «Ծառուկյան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը նահանջ էր:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան այսօր նշում է ծննդյան 75-ամյակը:
Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը օրենքով նախատեսված կեցավայրի տրամադրման շուրջ կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ քննարկումների ամբողջ ընթացքում երբեք պահանջներով հանդես չի եկել:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովի Ադրբեջանի կառավարության դեմ ներկայացրած հայցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ժամանեցին Փարիզի «Հաշմանդամների պալատ», որտեղ անցկացվում է հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Ինդոնեզիայում ավելի քան հազար մարդ կարող է անհայտ կորած համարվել Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հոկտեմբերի 5-ին հանդես գալով ժողովրդին հղած ուղերձով, Ռուսաստանի հետ հանրապետության հարաբերությունները որակել է Էտալոնային:
Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվում է հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ٫ աշխարհահռչակ երգիչ٫ երգահան٫ գրող٫ կինոդերասան եւ հասարակական գործիչ٫ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը` Արթուր Գևորգյանը, նամակով դիմել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Հարավաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 320 ուղեւոր է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների շարունակականության հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.10-ին, Երեւանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան եւ «Բաբաջ» մոտոցիկլը. մոտոցիկլիստ, 1995 թ. ծնված Լեոնիկ Հերքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Հարավային Կորեայի դատարանը հոկտեմբերի 5-ին կոռուպցիայի գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտել հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին:
Հայաստանի ազգային ժողովում կառավարության առաջարկով մեկնարկել է արտահերթ նիստը:
Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:
Ռուսաստանի Տվերի մարզի Կալինինսկի շրջանում մարդատար ավտոբուսը բախվել է երթուղային տաքսիին:
Երևանի 308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ առավոտյան ժամը 7:30-12:00-ը, անջատվելու են հետևյալ ռադիոընկերությունների հեռարձակման տեխնիկական միջոցները:
Կալանավորվել է սպանության փորձի մեղադրանքով: