Վարչապետի պաշտոնում ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորվելիք կառավարությունը լինելու է փոքրամասնության կառավարություն. այն լինելու է ժամանակավոր կառավարություն, որը պետք է լուծի իր առջև դրված խնդիրները և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ռուսաստանը հետեւողական ուղեգիծ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ այսուհետեւ էլ օժանդակություն է ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը:
Մայիսի 4-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 8-րդ հատվածի թիվ 13 տան խորդանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Նիկոլ Փաշինյանն իշխանության կգա այն խորհրդարանում, որտեղ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի պաշտոնական կայքի գլխավոր լոգոյում ընդգրկվել է նաև հայկական եռագույնը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Ծառուկյան» խմբակցությունում դեռևս չեն քննարկել հարցը՝ արդյո՞ք իրենք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն աջակցելուց հետո միանալ նրա ժամանակավոր կառավարությանը և ստանձնել քաղաքական պատասխանատվություն այդ կառավարության համար։
Մայիսի 4-ին, ժամը 08:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավիացիայի ոլորտի ճյուղային զարգացմանն ուղղված միջոցառումները տվեցին սպասված արդյունքը. շուտով Հայաստանի Հանրապետության երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները:
«Ռիսկեր միշտ գոյություն ունեն ցանկացած իրավիճակում։ Այնպես չէ, որ ռիսկեր գոյություն չունեին, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր դառնում»,- այսօր «Մեդիա կենտրոնում կազմակերպված «Արտաքին քաղաքականության մարտահրավերները թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մայիսի 10-ին կարող են հանդիպել գերմանական Ախեն քաղաքում:
Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 25-ին:
Նյարդակաթվածահարական նյութի արտադրության եւ թեստավորման վերաբերյալ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությունը մի ավելորդ անգամ հաստատում է Լոնդոնի դիրքորոշման արկածախնդրայնությունը Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավորման կապակցությամբ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից:
«Եթե նույնիսկ ԱԺ-ն ցրվի, դրա հետ կապված էլ լուծում ունենք։ Այն հանրային աջակցությունը, որ այս պահին ունի համաժողովրդական շարժումը, կարծում եմ՝ մեզ թույլ կտա լուծել ազատ ընտրություններ անցկացնելու հարցը՝ տոտալ վերահսկողության միջոցով՝ նույնիսկ ռեյտինգային համակարգի պայմաններում»:
Քենիայում առնվազն 112 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով:
Մայիսի 4-ին` կեսօրից հետո, 5-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Եթե ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Հանրապետական կուսակցությունը կդառնա ընդդիմություն: Այս մասին Associated Press-ի հետ զրույցում ասել է իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հայաստանի խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներն այսօր մեկնել Արցախ՝ նախագահ Բակո Սահակյանի հրավերով։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպելու են Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվելու է ներհայաստանյան իրավիճակը։
Սիրելի հայրենակիցներ, անսալով բազմաթիվ նամակագիրների հորդորներին եւ պահանջներին, քիչ առաջ ամբողջական բժշկական հետազոտություն անցա «Նաիրի» բժշկական կենտրոնում։
1144 տնտեսագետներ իրենց ստորագրություններն են դրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակի տակ՝ Վաշինգտոնի ներկայիս առեւտրական քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու կոչով:
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ Բինալի Յըլդըրըմը և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին միասին բարձրագույն ընտրական հանձնաժողովում ներկայացրել են նախագահի իրենց թեկնածուին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրանցելու դիմումը:
«Արդեն մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ ընտրությունը կայանալու է, և Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է վարչապետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Յուրգորդեն»-ի խաղին:
Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում փոխհամաձայնության են հասել առեւտրատնտեսական առանձին հարցերի շուրջ:
Դիտում եմ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում տեղի ունեցողի ուղիղ եթերը: Տագնապած: 6-13 տարեկան երեխաները, կոկորդները պատռելով, տնօրենից պահանջում են հեռանալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա:
Մայիսի 3-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1985թ. ծնված Մարատ Բալայանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԱՀ քր. օր-ի. 201 հոդվածի հատկանիշներով՝ կանխամտածված սնանկություն:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2017-2018թթ. ծրագրի ունկնդիրների, ինչպես նաև 2018թ. Դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցների վերապատրաստման ծրագրի մասնակիցների առջև: