Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Յուրգորդեն»-ի խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Յուրգորդեն»-ի խաղին:
Ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 16-րդ տուրի հետաձգված խաղում «Յուրգորդեն»-ը մրցել է «Մալմե»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Մալմե»-ի:
Հայաստանի ազգային թիմի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը չի եղել թիմի մեկնարկային կազմում, սակայն խաղադաշտ է դուրս եկել 80-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Յուրգորդեն»-ը մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է: