
Կրեմլն արկածախնդրություն է համարել «Սկրիպալների գործով» Լոնդոնի դիրքորոշումը Զեմանի հայտարարությունից հետո

Նյարդակաթվածահարական նյութի արտադրության եւ թեստավորման վերաբերյալ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությունը մի ավելորդ անգամ հաստատում է Լոնդոնի դիրքորոշման արկածախնդրայնությունը Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավորման կապակցությամբ:
«Դա այն անհիմն դիրքորոշման մի ավելորդ պերճախոս ապացույցն է, որը ցուցաբերեցին Մեծ Բրիտանիայի իշխանությունները, Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը: Դա Սկրիպալների հետ կապված ամբողջ պատմության բացարձակ սադրիչ եւ արկածախնդրական լինելու եւս մեկ հավաստումն է»,- ասել է Պեսկովը:
«Եվ, հավանաբար, դա այնուամենայնիվ եւս մեկ քայլ է դեպի այն պահը, երբ ավելի ու ավելի շատ երկրներ են սկսում իրենց ներքաշված զգալ այդ արկածախնդրության մեջ»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն մեծ վստահությամբ է հայտնել այն ենթադրությունը, որ նյութը, որով, ենթադրաբար, թունավորվել են Սկրիպալները, կարող էր արտադրվել աշխարհի տարբեր երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: