Քենիայում ավելի քան 110 մարդ է զոհվել սաստիկ հեղեղումների պատճառով
Քենիայում առնվազն 112 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է Capital FM Kenya ռադիոկայանը՝ հղում անելով Կարմիր խաչի տեղական ընկերությանը:
«Մենք կարող ենք հայտնել, որ երկրի տարածքում 112 մարդ է զոհվել»,-մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության գլխավոր քարտուղար Աբաս Գուլեթը:
Նա հավելել է, որ հեղեղումները նաեւ վնասել են 8 հազար հեկտար գյուղատնտեսական հողատարածքներ: Գուլեթի տվյալներով՝ տարերքից ընդհանուր առմամբ տուժել Է ավելի քան 260 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: