«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Նորք բժշկական կենտրոնի, Նորքի այգիների, Ամառանոցային փողոցների, Արմենակյան 1-ից-135 համարների և 1-ից-3 նրբանցքների ջրամատակարարումը:
Twitter-ի աշխատակիցներն օգտատերերին խորհուրդ են տալիս նախազգուշական նկատառումներով փոխել նշանաբառերը, քանի որ դրանք անսարքությունների պատճառով պահվել են անհամապատասխան ձեւով:
Մայիսի 3-ին HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս զոհվեց Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հորդորելով նրան լսել և կատարել թ. 11 դպրոցի աշակերտների ծնողների պահանջը՝ կապված դպրոցի տնօրենի գործողությունների հետ՝ լուծարելով նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:
«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը:
Մայիսի 3-ին, ժամը 21.30-ին, Երևանի Շիրակի փողոցի «ԱԳԼՃԿ»-ի դիմաց իրար են բախվել «ՀԻԳԵՌ» մակնիշի ավտոբուս և «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի առումով ազդել են նաև տնտեսության վրա:
Արցախա-ադրբեջանական հակամարտ գծում տիրող լարվածությունն ու զինտեխնիկայի տեղաշարժը ցույց տվող կադրերի հրապարակումը իշխանությունների կողմից երկրում տիրող իրավիճակից շեղելու փորձեր չեն եղել։
Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտեն համարում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արդեն հանդիսանում է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Բեռլինում, ՄԱԿ-ին որպես այլընտրանք ստեղծված «The General Assembly» (Գլխավոր ասամբլեա) կազմակերպության` այսօր տեղի ունեցած նիստում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
Երևան քաղաքում հավաքներ նախաձեռնելու օրվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով։ Այդ օրերին թեժ գծին ստացվել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող 459 ահազանգ: Իրականացվել է նաև ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի շուրջօրյա դիտարկում:
«Քաղաքական ճգնաժամ է, դրանից դուրս գալու միակ միջոցն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Կատալոնիայի խորհրդարանը մայիսի 4-ին քվեարկել է հաջակցություն տեղական օրենսդրության փոփոխման, ինչը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին կարող է թույլ տալ մասնակցել ինքնավարության ղեկավարի ընտրություններին:
«Հայաստանում արդեն այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ստեղծել նույն սուպերվարչապետական համակարգը, ինչը ՀՀԿ-ն է ստեղծել, որովհետև այն մարդիկ, ովքեր դուրս եկան՝ առավել ուժեղ Սերժ Սարգսյանի դեմ պայքարեցին, Նիկոլ Փաշինյանի դեմ միանգամից դուրս կգան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլը մասնակցում է 6 շաբաթ տևող դասընթացի, որպեսզի ստանա մարզչի A կարգի արտոնագիր:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ 2017թ.-ի նոյեմբերին Երևան քաղաքի բնակիչ Կ. Հ.-ն 2000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչին, որպեսզի վերջինս վերադարձնի նրա ավտոմեքենան և հեռախոսը, ինչպես նաև ցուցմունք չվերցնի Կ. Հ.-ից և ավելորդ քաշքշուկների մեջ չգցի նրան:
«Արսենալի» ավագ Լորան Կոսելնին վնասվածք ստացավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում:
ՀՀ կառավարությունը հերքել է «Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 4-ի համարում տեղ գտած տեղեկությունն այն մասին, թե իբր «մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել տարեկան բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը, որոշ նախարարությունների դեպքում ծախսը գերազանցել է բյուջեով տարեկան նախատեսված գումարի 50-70 տոկոսը»:
Ինչպես տեղեկացրել է ՇՊՀ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն իր FB էջում, ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը սույն թվականի մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին իրեն աշխատանքից հեռացնելու մասին:
Lamborghini Huracan ավտոմոբիլը, որը պատկանում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, մայիսի 12-ին վաճառքի կդրվի Sotheby՚s աճուրդային տան կողմից:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանն արմատական փոփոխությունների ենթարկվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը մայիսի 14-ին կկայանա Սոչիում:
Մյուս մրցաշրջանում կատալոնական «Բարսելոնայի» մշտական 8 համար Անդրես Ինիեստան այլևս չի լինի կատալոնական ակումբում: Թիմի բրազիլիացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինիոն արդեն խնդրել է ակումբի ղեկավարությանը՝ իրեն տալ Ինիեստայի 8 համարը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունում է քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ստորագրել է կարգադրություն Լիա Խաչատրյանին ՀՀ նախագահի ռեֆերենտ նշանակելու մասին:
«Ինձ համար էլ էր անսպասելի ՌԴ-ի չեզոք դիրքը։ Երևի առաջին փուլում Ռուսաստանն ակնկալում էր, որ իշխանության կմնա ՀՀԿ-ն, բայց Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, որը Ռուսաստանի համար ընդունելի թեկնածու էր»՞
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Թևան Պողոսյանին հասարակական հիմունքներով ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ:
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ներքաղաքական զարգացումների ֆոնին հասարակական տրամադրությունների ու այս օրերին օգտագործված հոգեբանական մանիպուլյացիաների մասին, անդրադարձավ նաև առաջնորդի հոգեբանական նկարագրին:
Ռուսաստանը միտված է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը եւ հետագա ինտեգրացիոն համագործակցությանը: