ՀՅԴ-ն Աղվան Վարդանյանին հեռացրեց կուսակցության շարքերից

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանը: Վարդանյանն ընդգծեց, որ ներկայացնում է կուսակցություն և խմբակցություն, որը կողմ քվեարկելու որոշում ունի, ուստի պատրաստ է վայր դնել մանդատը, եթե կուսակցությունն այդպես պահանջի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը նույն օրը հայտարարություն տարածեց այն մասին, որ Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետն անձնական որոշում է և չի համապատասխանում ՀՅԴ պաշտոնական դիրքորոշմանը: «Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»,- ասված էր ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ:

Աղվան Վարդանյանը մայիսի 3-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել Ազգային ժողով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031