Բաժիններ՝

1100-ից ավելի տնտեսագետներ են դիմել Թրամփին՝ ԱՄՆ-ի առևտրական քաղաքականությունը վերանայելու խնդրանքով

1144 տնտեսագետներ իրենց ստորագրություններն են դրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակի տակ՝ Վաշինգտոնի ներկայիս առեւտրական քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու կոչով:

«Մենք համոզված ենք, որ հովանավորական քաղաքականության խստացումը սխալ կլինի: Դա կհանգեցնի, ամբողջությամբ վերցված, գների աճի, ինչին կբախվեն մեր գնորդները»,- ասված է նամակում, որի տեքստը հրապարակված է ԱՄՆ-ի Հարկատուների ազգային միության կայքում:

Տնտեսագետներն ընդգծում են, որ հովանավորական քաղաքականությունը եւ ներմուծման սակագների բարձրացումը խիստ կհարվածի ԱՄՆ-ում ապրուստի արժեքի, գործարարության եւ արտահանողների վրա, որոնց նկատմամբ կկիրառվեն պատասխան միջոցներ: Նաեւ, փորձագետների կարծիքով՝ սակագների բարձրացումը բացասաբար կազդի Վաշինգտոնի միջազգային հարաբերությունների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս