Զինված պաղեստինցին, որը ապրիլի 5-ին վերքերէր ստացել Գազայի հատվածի հետ սահմանի տարանջատիչ պարսպի մոտ իսրայելական ավիահարվածի հետեւանքով, մահացել է:
«Ես մի բառ կասեմ միայն՝ միջնադար, ուրիշ բառ չեմ գտնում ասելու: Ընդհանրապես ինձ թվում է՝ մենք ապրում ենք մի կարգախոսի ներքո, որ կոչվում է՝ հետ դեպի միջնադարյան պայծառ ապագա»:
ՀՀ քննչական կամիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Սեբաստիա փողոցում բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ. 3 անձ ձերբակալվել է:
Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:
«Gallup International» ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ-ն 2018 թվականի մարտի 22-30-ն իրականացրել է սոցիալական հետազոտություն ՀՀ ողջ տարածքում: Հարցումներին մասնակցել է 1120 մարդ: Հետազոտության ընթացքում քաղաքացիներից հետաքրքրվել են.
Ապրիլի 5-ին, ժամը 1.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժում վիճաբանություն է:
«Gallup International» ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ-ն 2018 թվականի մարտի 22-30-ն իրականացրել է սոցիալական հետազոտություն ՀՀ ողջ տարածքում: Հարցումներին մասնակցել է 1120 մարդ: Հարցման շրջանակներում մարդկանց հղել են նաև հետևյալ հարցը.
«Կոնկրետ այդ հարցին ես չեմ պատասխանի, բայց կարող եմ ասել, որ մեր ընդհանուր զինանոցի վերազինման, կատարելագործման հարցը կայուն գործընթաց է, որը միշտ տեղի է ունենում մեր և Ռուսաստանի միջև»:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կոլումբիայի Հանրապետության հետ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագրի կնքմանը, որն ուղղված է երկկողմ համագործակցային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է վիզաների տրամադրման նախկին կարգը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Գերմանիայի դեսպանատան հայտարարած մրցույթում թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության հաղթանակին ու ՀՀ-ում աշխատելու թույլտվություն ստանալուն, ապա ընկերության գործունեության կասեցման վերաբերյալ որոշմանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմաստերը, որին այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Բոլթոնը, իր հրաժեշտի ճառում քննդատաության տարափ է թափել Ռուսաստանի վրա:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զորային հակաօդային պաշտպանության Բուկ-Մ1-2, Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրների եւ Իգլա-1 շարժական զենիթահրթիռային համալիրների մարտական հաշվարկները ստուգողական պարապմունքների ընթացքում դիմագրավել են պայմանական հակառակորդի ուսումնական հրթիռային գրոհները եւ անօդաչու ավիահետախուզումը:
Կառավարությունը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում կատարեց վերաբաշխում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ կառավարության աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 3-ից տեխնիկական պատճառներից ելնելով վիզաների համար դիմումների ընդունումը «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից չի կարող իրականացվել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես հետևում է հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումներին ու քայլեր կատարում՝ նորարարական լավագույն ու պահանջարկված լուծումները հայաստանյան շուկայում ներդնելու ուղղությամբ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմի ծանր ժամանակները մնացել են անցյալում: «Արսենալը» ձախողում է մրցաշրջանն Անգլիայում, և թիմի միակ հույսը մնում է Եվրոպայի լիգան:
Ապրիլի 4-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի բնակիչ՝ 1973թ. ծնված Դ.Հ-ն վարելով «ՎԱԶ 21011» ավտոմեքենան Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին բախվել է համընթաց ուղղությամբ երթևեկող նույն շրջանի Պատարա գյուղի բնակիչ՝ 1980թ. ծնված Խ.Ա-ի վարած «ՎԱԶ 2106» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Պատարա գյուղի բնակիչներ՝ 2010թ. ծնված Ա.Խ-ն և 2016թ. ծնված Ա.Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ այսուհետ կառավարության նիստերը փակ են անցկացվելու, իսկ նիստերից հետո կլինեն ճեպազրույցներ։
Ռումինիայի Նյամցի գավառում միկրոավտոբուսն ընկել է Բիստրիցա գետը, դրա հետեւանքով զոհվել է ինը մարդ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 6-ին կայցելի Մինսկ՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Four Fout Two» ամսագրի հետ զրույցում ասել է, որ կցանկանար դառնալ «զինագործների» լեգենդար ֆուտբոլիստներից մեկը:
Ռուսաստանը ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ չի նշանակի, քանի դեռ չի տեսնի, որ Հյուսիսատլանտայան դաշինքը պատրաստ է լուրջ աշխատանքի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ ուժը կորցրած են ճանաչվել մի խումբ կարգադրություններ:
Ապրիլի 4-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի և «Շիրակ» գծային բաժանմունքի ծառայողները Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արարատ Դ.-ին։
Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կործանվել:
«Մտերմության նշան». այսպես է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։
«Սահմանադրության պահանջից ելնելով՝ մոտակա ժամանակ մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար»,- այսօր կառավարության նիստի ավարտին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այսօր գործադիրի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց կառավարության գործունեության 2018 թ. համար նախատեսված միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ, որոնց կատարումն ակնկալվում էր 2018 թ. առաջին եռամսյակում։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էդիտա Պիեխայի համերգները, որոնք պետք էապրիլի 7 – 9-ը կայանային Եկատերինբուրգում եւ Չելյաբինսկում, հետաձգվել են:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն հանձնարարականներ տվեց շինարարության ոլորտի ակտիվության գնահատման և շինարարության թույլտվությունների տրամադրման խնդիրների վերաբերյալ։ Ըստ նրա՝ 2017 թ.՝ 2016 թվականի 2404 տրամադրված շինարարության թույլտվությունների համեմատությամբ, մարզերում և Երևան քաղաքում տրամադրվել է 3407 թույլտվություններ՝ 1003-ով ավել։