
ՀՀ Նախագահի աշխատակազմի համար ձեռք կբերվեն վարչական և տրանսպորտային սարքավորումներ

Կառավարությունը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում կատարեց վերաբաշխում: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ կառավարության աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
«ՀՀ Նախագահի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական և տրանսպորտային սարքավորումներ, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար՝ ձեռք բերել վարչական սարքավորումներ և կատարել վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքներ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: