Բաժիններ՝

Հիվանդանոց տեղափոխված Էդիտա Պիեխայի համերգները հետաձգվել են

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էդիտա Պիեխայի համերգները, որոնք պետք էապրիլի 7 – 9-ը կայանային Եկատերինբուրգում եւ Չելյաբինսկում, հետաձգվել են: Համերգները չեղյալ հայտարարելու խոսք չկա, ապրիլի 5-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Չելյաբինսկում եւ Եկատերինբուրգում Պիեխայի համերգների կազմակերպիչ Լեոնիդ Բարկովսկին։

Ապրիլի 5-ին ավելի վաղ հաղորդվել է, որ էստրադային երգչուհի եւ դերասանուհի Էդիտա Պիեխան հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում: Իր իսկ Պիեխայի խոսքով՝ բրոնխիտի սրման պատճառով իրեն Պետերբուրգի թիվ 2 քաղաքային բազմապրոֆիլ հիվանդանոցում հոսպիտալացրել են երեք օր առաջ: Այժմ, նշել է երգչուհին, իրեն ինհալացիա են անում, բուժում են, եւ շուտով ինքը կապաքինվի:

Էդիտա Պիեխան խորհրդային եւ ռուս էստրադային երգչուհի է, դերասանուհի: 2017 թվականին լրացել է նրա 80 տարին: Երկրպագուների հաշվարկներով՝ արտիստուհու երգացանկում կա շուրջ 400 երգ, այդ թվում «Մանկության քաղաքը», «Սպիտակ լույսը», «Հույսը», եւ «Որքան երիտասարդ էինք մենք»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս