Հայաստանը դյուրացնում է համագործակցությունը Կոլումբիայի հետ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կոլումբիայի Հանրապետության հետ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագրի կնքմանը, որն ուղղված է երկկողմ համագործակցային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

«Համաձայնագիրը կնպաստի կողմերի՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրող քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը: Միմյանց պետությունների տարածքում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների բացակայությունը բարդացնում է մուտքի արտոնագրի ձեռքբերումը»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների հետ:

Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30