
«Չուրախանաք, դեռ շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք». Կարեն Կարապետյան

«Սահմանադրության պահանջից ելնելով՝ մոտակա ժամանակ մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար»,- այսօր կառավարության նիստի ավարտին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Միաժամանակ նա կառավարության անդամներին հանձնարարեց աշխատել նույն տեմպով. «Չուրախանաք, դեռ շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»: