«Մեր ընդհանուր զինանոցի վերազինման հարցը կայուն գործընթաց է». Շավարշ Քոչարյանը՝ ռուսական ռազմական նոր վարկի մասին

«Կոնկրետ այդ հարցին ես չեմ պատասխանի, բայց կարող եմ ասել, որ մեր ընդհանուր զինանոցի վերազինման, կատարելագործման հարցը կայուն գործընթաց է, որը միշտ տեղի է ունենում մեր և Ռուսաստանի միջև»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ նոր բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ նոր ռազմական վարկի շուրջ, որի մասին գրել են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Անդրադառնալով ՀՀ-ում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայության խնդրին՝ Շ.Քոչարյանը նշեց, որ ՀՀ ՊՆ-ն տվել է իր մեկնաբանությունը, և ինքն ավելացնելու ոչինչ չունի։ Թե ինչո՞ւ առանց որևէ համաձայնագրի նրանք արդեն եկել են ՀՀ, Շ.Քոչարյանը պատասխանեց, որ համաձայնագիրը կա Գյումրիում ռազմաբազայի մասին. «Բնական է, այնտեղ չէր կարող լինել որևէ հիշատակում ռազմական ոստիկանության մասին, որովհետև այդ ծառայությունն ավելի ուշ է ստեղծվել և այդ ծառայությունը գործում է Ռուսաստանի բոլոր միավորումներում»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30