ՀՀ վարչապետը կունենա 2 նստավայր

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ այսուհետ կառավարության նիստերը փակ են անցկացվելու, իսկ նիստերից հետո կլինեն ճեպազրույցներ։

Նա գոհունակություն հայտնեց իր նախաձեռնած նիստերի փակ ռեժիմի կապակցությամբ՝ հիմնավորելով, որ դա հնարավորություն կտա ավելի անկեղծ քննարկումներ անել ու արդյունավետ աշխատել. «Ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչը կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում՝ ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»։

Դ.Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչապետն ունենալու է 2 նստավայր՝ Բաղրամյան 26-ում և Կառավարության շենքում.

«Վարչապետի լիազորություններն այն աստիճան են ընդլայնված, որ գործող նախագահի մի շարք լիազորություններ իրականացնելու է վարչապետը։ Զուտ կառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար, այս շենքը հարմարեցված է գործադիր իշխանության ոլորտում լիազորություններ իրականացնելու համար։ Այս առումով, ես կարծում եմ, որ որևէ զարմանալի բան չկա, որ լիազորությունների մի մասն իրականացվելու է մյուս տարածքում»։

Տեսանյութեր

Լրահոս