ՀՀ քաղաքացիներն ընդդիմությունից Գագիկ Ծառուկյանին են տեսնում ապագա վարչապետի պաշտոնում

«Gallup International» ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ-ն 2018 թվականի մարտի 22-30-ն իրականացրել է սոցիալական հետազոտություն ՀՀ ողջ տարածքում: Հարցումներին մասնակցել է 1120 մարդ: Հետազոտության ընթացքում քաղաքացիներից հետաքրքրվել են.

«Եթե դիտարկենք թեկնածուներ ոչ Հանրապետական կուսակցության ցանկից, խնդրում ենք նշել այն ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որոնք, ըստ Ձեզ՝ կարող են ստանձնել վարչապետի պաշտոնը»: Հարցվածների 26.5 տոկոսը պատասխանել է՝ Գագիկ Ծառուկյան, 15.3 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյան, 5.6 տոկոսը՝ Ժիրայր Սէֆիլյան, 4.9 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյան, 3.1 տոկոսը՝ Էդմոն Մարուքյան, 1.9 տոկոսը՝ Նաիրա Զոհրաբյան, 1.4 տոկոսը՝ Պարույր Հայրիկյան, 0.3 տոկոսը՝ Արմեն Մարտիրոսյան, և 11.8 տոկոսը՝ ոչ մեկը: Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 20.5 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս