Բաժիններ՝

Հռոմի պապը ՀՀ Նախագահին խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ է նվիրել. Վատիկանում կայացել է հանդիպումը

Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

Վատիկանից «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությունից հետո Ֆրանցիսկոս պապը և Սերժ Սարգսյանն առանձնազրույց ունեցան:

Մոտ կես ժամ տևած առանձնազրույցին հաջորդեց նվերների փոխանակման արարողությունը: ՀՀ Նախագահը կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին փոխանցեց Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սերժ Սարգսյանին հանձնեց խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ:

Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո ՀՀ Նախագահ Սարգսյանը այցելեց Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի գրասենյակ, որտեղ նրանք առանձնազրույց ունեցան:

«Արմենպրես»-ը պաշտոնական հաղորդագրությամբ կներկայացնի հանդիպման մանրամասները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30