
Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայություններին: Միջադեպը ցերեկվա ժամը մոտավորապես 3-ին տեղի է ունեցել Կենսան-Պուկտո նահանգի Չխիլգոկ գավառում (Սեուլից 300 կիլոմետր հեռավորության վրա):
F-15 կործանիչը վերադառնում էր Տեգու քաղաքի բազա: Ինքնաթիռում եղել է երկու օդաչու, նրանց ճակատագիրը պարզվում է: Ինքնաթիռի կործանման վայր են ուղեւորվել հրշեջներ եւ ոստիկաններ: Սակայն որոնողափրկարարական աշխատանքները դժվարանում են թանձր մառախուղի պատճառով: Ականատեսների վկայությունների համաձայն, ռազմական ինքնաթիռն ընկել է լեռներում, լսվել է մի քանի պայթյուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: