Բաժիններ՝

Ռումինիայում միկրոավտոբուսն ընկել է գետը, զոհվել է ինը մարդ

Ռումինիայի Նյամցի գավառում միկրոավտոբուսն ընկել է Բիստրիցա գետը, դրա հետեւանքով զոհվել է ինը մարդ: Այդ մասին հայտնդել է Mediafax գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի էունեցել ապրիլի լույս 5-ի գիշերը:

Գետն ընկած միկրոավտոբուսից կարողացել է դուրս գալ սոսկ մեկ ուղեւոր, որը նստած է եղել վարորդի կողքին: Նա հոսպիտալացվել է: Յոթ զոհվածների մարմինները գտել են միանգամից, եւս երկու հոգու անհայտ կորած են հայտարարել: Ավելի ուշ նրանց մեռած են գտել: Ոստիկանությունը ենթադրում է, որ վթարի կարող էր հանգեցնել պայթած դողը կամ այլ տեխնիկական խնդիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30