Հանրապետության գրեթե բոլոր մարզերում մարտի 30-ին տեղացած հորդառատ անձրեւը որեւէ էական վնաս չի հասցրել պտղատու ծառերին:
Կեմերովոյի իշխանությունները «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո հավանություն են տվել բնակիչների առաջարկությանը՝ փոխելու քաղաքի 100-ամյա հոբելյանի առթիվ ավելի վաղ հաստատված լոգոտիպը, որտեղ քաղաքի տարիքը նշված է բոցի լեզուների տեսքով:
Կարմրուկի 14 հաստատված դեպք է գրանցվել Հայաստանում տարեսկզբից: Հիվանդության տարածմանը նպաստել են պատվաստումներից հրաժարումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Մարտի 30-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող մամուլի շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ծրագրի խորհրդատու, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Բաքվի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները՝ գյուղացիներին աշնանացան ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ թույլ տալու և յուրացումներ կատարելու կասկածանքով։
Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Մարտի 29-ին, ժամը 13:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի ՃՈ անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1995թ. ստորագրված, իսկ 1996թ. վավերացված պայմանագիրը՝ Հայաստանում ռուսական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ, չի նախատեսում այլ ռազմական ստորաբաժանումների տեղակայում ՀՀ-ում։
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում երեկ՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն անդրադարձավ Ասյա Խաչատրյանի կողմից վերջին շրջանում բարձրաձայնվող պատմությանը:
Կեմերովոյի մարզային մանկական կլինիկական հիվանդանոցի բժիշկները ակնհայտ դրական դինամիկա են տեսնում 11-ամյա տղայի վիճակի մեջ, որը «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի ժամանակ թռել էր չորրորդ հարկից:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «Կամխուդ» զինափորձարանում հրամանատարաշտաբային վարժանքների շրջանակներում կոչնչացնեն պայմանական հակառակորդի օդուժը:
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Մ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել, որ նույն մասնաշենքում գտնվող երկու այլ դատապարտյալների հետ լարված հարաբերությունների մեջ է, և դրա պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է գերմանական Բադեն-Բադեն քաղաքում կայանալիք «GRENKE Chess Classic» մրցաշարում:
Հայ մասնագետների նախագծած «Գալակտիկա» համակարգը Հայաստանի հակաօդային պաշտպանության կարևոր գործիքներից է:
Օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 92.4 մլն դոլարով կամ 27.3%-ով՝ կազմելով 245.7 մլն դոլար։
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հյուսիսում առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ օդապարիկը վայրէջքի ժամանակ մխրճվել է ծառի մեջ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հերքել է իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հայտարարելով, որ դեռ մի քանի տարի մտադիր չէ թողնել կառավարության ղեկավարի պաշտոնը։
Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականի առաջատար խաղացող Ինգա Մանուչարյանը 3 տարվա պայմանագրով կարիերան շարունակում է Լիեպայայի «Պապիրս» ակումբում:
Թիրախային խմբերում այս տարի առնվազն երկու տոկոսով պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Կեմերովոյի առեւտրական կենտրոնի հրդեհի հետաքննության ընթացքում քրեական գործ է հարուցել Կեմերովոյի մարզի Պետական շինարարական հսկողության տեսչության պետ Տանզիլիա Կոմկովայի նկատմամբ:
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ:
Ուկրաինայի Խարկովի մարզի ռեստորաններից մեկի բակում մարտի 29-ին Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:
«Սիրիայի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը հոգնել են արդեն այդ՝ տարիներ շարունակ տեղի ունեցող հակամարտությունից, որը միլիոնավոր փախստականների պատճառ դարձավ»:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել կեղծ գումարներ ձեռք բերելու, տեղափոխելու և իրացնելու հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ։