Բաժիններ՝

Օտարերկրյա ներդրումները 2017 թվականին զգալիորեն նվազել են. ԱՎԾ տվյալներ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը 2016-2017 թվականների համար։

Նշենք, որ այս տվյալները ԱՎԾ-ն հրապարակում է տարեկան կտրվածքով և դրանք հիմնված են Կենտրոնական բանկի կողմից հաշվառվող վճարային հաշվեկշռի վրա։

Այսպես, ընդամենը ներդրումների ծավալը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 404.2 մլն դոլար՝ 2016 թվականի 1 մլրդ 216.5 մլն դոլարի դիմաց։ Ընդամենը ներդրումների ծավալը նվազել է 812.3 մլն դոլարով կամ 3 անգամ։

Օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 92.4 մլն դոլարով կամ 27.3%-ով՝ կազմելով 245.7 մլն դոլար։ Նշենք, որ միջազգային համեմատություններում օտարերկրյա ուղղակի ներդրումներ ասելիս հենց այս ցուցանիշը նկատի ունեն։ Օրինակ, Համաշխարհային բանկի տվյալների բազաներում այս թիվը կարող եք գտնել Foreign direct investment, net inflows (BoP, current US$) ցուցանիշի տակ։ Իսկ ՀՀ վճարային հաշվեկշռում այն ձևակերպված է որպես ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնում։

Կարդացեք նաև

Պորտֆելային ներդրումները նվազել են 113.7 մլն դոլարով և ներհոսքի թիվը բացասական է՝ -56.8 մլն դոլար։

Այլ ներդրումները նույնպես մի քանի անգամ նվազել են՝ 821.4 մլն դոլարից հասնելով 215.3 մլն դոլարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս