![](/banners/BeFunky-design.jpg)
Լևոն Արոնյանը մեկնարկում է «GRENKE Chess Classic» մրցաշարում
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/aronyan-4.jpg)
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է գերմանական Բադեն-Բադեն քաղաքում կայանալիք «GRENKE Chess Classic» մրցաշարում:
Լևոն Արոնյանի մրցակիցն անդրանիկ տուրում կլինի Գերմանիան ներկայացնող Գեորգ Մայերը: Մյուս զույգերն են. Ֆաբիանու Կարուանա-Մագնուս Կարլսեն, Մաթիաս Բլյուբաում-Նիկիտա Վիտյուգով, Արկադի Նայդիչ-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հաու Յիֆան-Վիշվանաթան Անանդ:
«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկելու է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից: