Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի ՀՕՊ-ի հաշվարկները կոչնչացնեն պայմանական հակառակորդի օդուժը

Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «Կամխուդ» զինափորձարանում հրամանատարաշտաբային վարժանքների շրջանակներում կոչնչացնեն պայմանական հակառակորդի օդուժը:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում: Նախքան վարժանքների անցկացումը, Բուկ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրների հաշվարկները մեկ ամսվա ընթացքում նորմատիվներ են կատարել համալիրները ծավալելու եւ պատրաստ վիճակի բերելու, դրանց մարտական կիրառման, լիցքավորման կարգի, օդային թիրախների որոնման, հայտնաբերման եւ դրանց նկատմամբ հետախուզում իրականացնելու, ինչպես նաեւ վտանգավորության աստիճանով օդային օբյեկտների դասակարգման որոշման գծով:

Վարժանքների ընթացքում զենիթահրթիռային դիվիզիոնի ստորաբաժանումները 30-կիլոմետրանոց ռազմերթ են կատարել դեպի «Կամխուդ» զորափորձարան եւ կրակային դիրքեր գրավել պատասխանատվության գոտում պաշտպանության ապահովման համար:

ՀՕՊ-ի հաշվարկները մեկ շաբաթվա ընթացքում կկատարեն օդային թիրախների հետախուզման, որոնման, ուղեկցման, պայմանական գրոհների դիմագրավման եւ հակառակորդի օդուժի ոչնչացման ուսումնամարտական առաջադրանքներ: Ռուսական ռազմակայանի ՀՕՊ-ի ստորաբաժանումների վարժանքներին մասնակցում են 200-ից ավելի զինծառայողներ, գործի է դրված շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, նմանակման համար ներգրավված է ռազմակայանի կործանիչ, բանակային ու անօդաչու ավիացիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս