
Ուշադրություն. գետերի ավազաններում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր

Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։
Մարտի 30-31-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, Արփա և Աղստև գետերի ավազաններում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր: