Դպրոցի փոխտնօրենին մեղադրում են թմրամոլության մեջ. «Ես էլ ասե՞մ՝ նա վեներական հիվանդ է». «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Բյուրակն համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ մթնոլորտն ու ղեկավարության փոխհարաբերություններն այնքան էին լարվել, որ հաստատությունը հայտնվել էր նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում, կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել. տնօրեն Լուսինե Մելիքյանը մարտի 20-ի հրամանով աշխատանքից ազատել է դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին: Վերջինիս մեղադրում են թմրամոլ լինելու մեջ ու դեռ մի բան էլ ավելի:
Հիմք է ընդունվել Շիրակի մարզի դատախազի գրությունը: Թե ինչի մասին է այդ գրությունը եւ ինչ բովանդակություն ունի, աշխատանքից ազատված փոխտնօրենն ասաց՝ չգիտի, քանի որ տնօրենը հրաժարվել է դրա պատճենը տրամադրել իրեն:
«Նույն տնօրենը հայտարարություն է տվել՝ իբր ես բուժվում եմ նարկոդիսպանսերներում, չգիտեմ ինչեր եմ օգտագործում, դրա համար ինձ կանչել են քննչական բաժին, ուզել են նմուշ, ես հրաժարվել եմ: Հենց այդպես էլ ինձ ասել են, որ ձեր իրավունքն է, կարող եք հրաժարվել, որովհետեւ մենք հիմք չունենք: Հնարավոր է՝ ձեր դեմ հարյուր հոգի էլ գրեն այդպիսի բաներ, ձեզ օրական հարյուր անգամ չպետք է տանենք ստուգման»,- ասաց արդեն նախկին փոխտօրենը եւ հավելեց. «Ես էլ կարող եմ խնդրել նույն մարդուն (տնօրենին-խմբ.) ստուգեն վեներական հիվանդությունների հետ կապված»:
Մանվել Խոջուկյանը բողոքարկելու է իրեն աշխատանքից ազատելու մասին տնօրենի հրամանը: Նա նաեւ ասաց,որ հնարավոր է՝ ծնողները նույնպես բողոքի ակցիա կազմակերպեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: