
ՊՆ զորամասի պաշտոնատար անձանց կողմից ապօրինի աբորտ կազմակերպելու քրգործը նոր թափ է ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձանց կողմից զորամասի կնախտաբանական բաժանմունքում ապօրինի կերպով հղիության արհեստական ընդհատում կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործը նոր թափ է ստանում:
Թերթի տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում նախաքննություն իրականացնող մարմինը նշանակել է կրկնակի փորձաքննություն, քանի որ կասկածներ են եղել, որ դատախազության պաշտոնատար անձինք ազդել են փորձաքննության արդյունքների վրա:
Առաջին փորձաքննության պատասխանները եղել են երկիմաստ, եւ իրավապահներն այդ փորձաքննության արդյունքների հիման վրա դժվարացել են միանշանակ եզրակացության հանգել:
Թերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատախազության կողմից փորձագետների վրա ճնշում չի եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: