
«Սասնա ծռեր» խումբը ծրագրած է եղել զորամաս գրավել. ինչպես է կանխել Սեյրան Օհանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց դեռևս ամիսներ առաջ խմբի կողմից ծրագրված է եղել բանակային զորամասի գրավման գործողություն, որտեղ ավելի մեծ քանակությամբ զենք և զինամթերք կար: Իշխանությունները տեղյակ էին այդ ծրագրին և պատրաստ վնասազերծել հարձակվողներին:
Սակայն երբ խմբի անդամները մոտեցել են զորամասի տարածքին, մուտքի մոտ կանգնած է եղել զրահամեքենա, ինչը հետ է պահել զորամասը գրոհելու գաղափարից:
Կասկածներ կան, որ զրահամեքենան զորամասի դիմաց կանգնեցնելու հրամանը տվել է այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այդ կերպ խմբի անդամներին զգուշացրել է իրենց պլանի ձախողման մասին:
Ըստ մեր աղբյուրի՝ այդ օպերացիային մասնակցել է նաև Ժիրայր Սէֆիլյանը, ով դեռևս կալանավորված չէր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: