Բաժիններ՝

««Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվելը մեկ քայլ հետ էր Նեյմարի համար». Ռոնալդո

Բայց անցյալի լեգենդը չի շտապում դատապարտել ներկայի լեգենդին: Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ռոնալդոն երկրպագուների հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե որտեղ կնախընտրեր տեսնել Նեյմարին` «Բարսելոնայո՞ւմ», թե՞ ՊՍԺ-ում:

«Մարզական տեսանկյունից Նեյմարի որոշումը մեկ քայլ հետ էր: Բայց նման մարտահրավերների հանդիպում է յուրաքանչյուրը: Իմ ժամանակ ես հանդես էի գալիս «Բարսելոնայի» կազմում և այդտեղից տեղափոխվեցի «Ինտեր», երբ իտալական առաջնությունը շատ ավելի ուժեղ էր»,- Ռոնալդոյին է մեջբերում Marca-ն:

Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն անցկացրել է 22 խաղ, խփել է 20 գոլ և կատարել է 14 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս